Իսրայելը պատրաստ է հարձակվել Իրանի վրա․․․

Իսրայելի ղեկավարությունը մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին տեղեկացրել էր, որ պատրաստ է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Մինչ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության գալ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնում է խափանել բանակցությունները՝ հարված հասցնելով Իրանի ուրանի հարստացման հիմնական օբյեկտներին»,-ասված է նյութում: Ըստ թերթի՝ Իսրայելը կարող է առանց նախազգուշացման հարվածել Իրանին։

Հետախուզական տվյալների համաձայն՝ դրա համար կպահանջվի յոթ ժամինչը բավարար չի լինի Իսրայելի ղեկավարությանը նման գաղափարից հետ պահելու համար: Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն՝ Թրամփը թույլ կտա Իրանին պահպանել ուրանի հարստացման իր օբյեկտները, ինչը անընդունելի է Իսրայելի համար։