Լավրովը հունիսի սկզբին բանակցություններ կվարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Հունիսի 2-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմաս Ֆլետչերին, ով ներկայումս գտնվում է Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հումանիտար ճգնաժամերի գոտում առավել սուր իրավիճակը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքը, Պաղեստինի գոտին, Սիրիան, Լիբանանը, Սուդանը, Եմենը, Մյանմարը և Աֆղանստանը։

Կքննարկվեն Ուկրաինայում ՄԱԿ-ի գործունեության հարցերը։