Թրամփը դուրս է գալիս Ուկրաինայի բանակցություններից․․․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է գալիս ուկրաինական հակամարտության կարգավորումից, գրել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի աղբյուրները նշել են, որ եվրոպացիների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը հասկացրել է, որ չի ավելացնի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։

«Ես դուրս եմ գալիս կարգավորման գործընթացից», — մեջբերել է աղբյուրը Թրամփի խոսքերը: Նա նշել է, որ դա հաստատել է փոխնախագահ Վենսի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն «ավելի քան պատրաստ է հեռանալ»։