ՎՆՈՒԿՈՎՈ, ԴՈՄՈԴԵԴՈՎՈ ԵՒ ԺՈՒԿՈՎՍԿԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ

Վնուկովո, Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են չվերթների ընդունումն ու ուղարկումը, Telegram ալիքով հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։

Սահմանափակումները մտցվել են «օդանավակայաններում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», — գրել է նա։

Վնուկովոյի մամուլի ծառայությունից ՌԲԿ-ին հայտնել են, որ «օդանավակայանի վերահսկողությունից անկախ պատճառներով» ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները ուժի մեջ են մտնում ժամը 16:39-ից։