Հայաստանի առաջին կին գործարար, մի շարք ընկերությունների հիմնադիր Նարինե Չարչյանն ընդգրկվել է «Իմ դարի օրինակելին» բացառիկ շարքում, որը տասը հատորանի գրքաշար-հանրագիտարան է, և պատմում է ժամանակակից Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանց մասին։ Այդ շարքում են ավելի քան տասը հազար մարդկանց կյանքեր փրկած բժիշկներ Արմեն Վարժապետյանը, Կարեն Համբարձումյանը, Արմեն Քոչարյանը, Հայ դատի ազդեցիկ պաշտպան Մաքսենա Հարությունյանը, աշխարհահռչակ քանդակագործ Մարտին Կակոսյանը, անվանի նկարիչ, պրովիզոր Լևոն Սարգսյանը, Հայաստանի առաջին ռազմարդյունաբերող և բանակի նվիրյալ Մարատ Ղարիբյանը և այլ անուններ, որոնք դեռևս հրապարակված չեն։ Գիրքը, որը պատրաստ է հրատարակման, երկլեզու է` հայերեն և ռուսերեն, ընդհանուր 400 էջ, որը նորովի է բացահայտում Նարինե Չարչյանի կերպարը։ Բացառիկ այս աշխատությունը հեղինակից խլել է շուրջ երկու տարի և դարձել ժամանակակից գրականության յուրօրինակ նմուշ, որը հավակնում է դառնալ մոտիվացիոն թոփ գրականություն։ Նարինե Չարչյանի դեռևս չբացահայտված կողմերը, բիզնես գաղտնիքները և կանացիության անհասանելի թվացող շատ հնարքները հեղինակը փորձել է բացահայտել, որոնք հավակնում են դառնալ բացառիկ ուղեցույց հասարակության համար։ Գրքի հիմնական ներշնչանքը կնոջ և մասնավորապես հայ կնոջ կերպարն է, որը Չարչյանի դեմքով և բանաձևերով գալիս է վերահաստատելու, որ հայ կինը ուժի, կարողության, պայքարի, նպատակասլացության, կռվելու և հաղթելու մասին է։ Գրքի հեղինակ Սարգիս Գոքորյանը նշել է, որ Չարչյանի մասին պատմող այս արձակ ստեղծագործությունը տրվել է ամենադժվարը։ Համացանցից և հեռուստատեսությունից հայտնի Չարչյանի կերպարը ոչ մի աղերս չունի իրական չարչյանական կերպարի հետ։ Առեղծվածային այս կինը սովորաբար հասարակությանը ներկայանում է իր օրվա ամփոփումներով, գործունեության տեղեկագրերով, լուսանկարներով և իմաստուն խորհուրդներով, սակայն դրանից անդին նրա մեջ մի անեզր աշխարհ կա, որի բացահայտման ճանապարհներին անհնար է չմոլորվելը։ Գրքի ստեղծման համար անհրաժեշտ են եղել տևական դադարներ, իսկ ռուսերեն թարգմանությունը, որն ընթացել է զուգահեռ, խիստ բարդ է տրվել` հաշվի առնելով ստեղծագործության լեզվական առանձնահատկությունները։ Ու չնայած պահանջված երկու տարիներին և բազմաթիվ անքուն գիշերներին` հեղինակը համարում է, որ կարելի է էլի ժամանակ տրամադրել, որովհետև կերպարը դեռևս բացահայտելու անկյուններ ունի, սակայն դա գուցե տեղի ունենա երկար տարիներ անց` երկրորդ հատորի տեսքով։ Նարինե Չարչյանի մասին պատմող գիրքը ստացել է «Կինարվեստ» վերնագիրը, որն ըստ հեղինակի` լիարժեք բնութագրում է այն բովանդակությունը, որին կհանդիպի ընթերցողը։ Այս գիրքը ինչ-որ առումով նաև հայ կնոջ նկատմամբ մեծարանք է և գալիս է պնդելու, որ կինն արվեստ է, առեղծված։ Վերջին ամիսներին առավել ակտիվ խոսակցությունների ֆոնին բացահայտվել է, որ «Կինարվեստ» գիրքը ներկայացված է միջազգային գրական մրցանակաբաշխությունում, որի արդյունքները հրապարակվելու են այս տարի։ Արդեն հայտնի է, որ գիրքը կարժանանա հատուկ մրցանակի, իսկ իր անվանակարգում հաղթելու հավանականությունը խիստ բարձր է գնահատվում։ Հայաստանում հայերեն և ռուսերեն մեկ ամբողջական գրքի հրատարակումը նախատեսված է առաջիկա երկու ամիսներին, սպասվում է աննախադեպ մեծ միջոցառում, որի համար ստեղծված նոր երգչախմբի համար գրվել են կնոջը մեծարող հատուկ ստեղծագործություններ, որոնց երգչախմբային բացառիկ պրեմիերաները նվիրվելու են գրքի հերոսուհուն և կանանց։ Ինչպես նաև հայտնի է դարձել, որ սպասվում է բնական սպիտակ վարդերի շոու, որը նախադեպը չունի և ցնցելու է հանդիսատեսին։
