ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությանը` որպես վարչապետ, սակայն կողմ կլինի, եթե ընդդիմության թեկնածունի լինի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա թիմից որևէ մեկը։ Այս մասին այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Այո՛, մենք պատրաստ ենք սատարել Քոչարյանի թիմից որևէ մեկին։ Դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ավելի լավը լինել որպես կառավարիչ, քան այսօրվա կառավարի՞չը։ Ես այդպեսի կարծիք չունեմ»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` կարևորն այն է, որ գործընթացները չձգձգվեն ու հնարավորինս արագ հանգուցալուծվեն։
