Թումանյանի համայնքապետարանից զգուշացնում են․․․

Թումանյանի համայնքապետարանից զգուշացնում են, որ Ձորագեսի ջրամբարից ջուր է բաց թողնվելու, ինչի հետևանքով գետի հոսքը կտրուկ կավելանա։

«Հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ մայիսի 21-ից մինչև 23-ը, Ձորագեսի ջրամբարից ջուր է բաց թողնվելու, ինչի հետևանքով գետի հոսքը կտրուկ կավելանա։

Խնդրում ենք այս օրերին զերծ մնալ գետի ափամերձ տարածքներում լինելուց»,-ասված է հաղորդագրության մեջ։