Գազայում մարդիկ ապրում են հակասանիտարահիգիենիկ պայմաններում

Գազայի հատվածում մոտ 1,4 միլիոն մարդ չունի բավարար սնունդ և խմելու ջուր։ Այս մասին ասվում է Պաղեստինի տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի վերջին զեկույցում։

Հաղորդագրության համաձայն՝ բնակիչները բախվում են ջրի պակասի ոչ միայն խմելու, այլև լողանալու համար, ինչը մեծացնում է հիվանդությունների տարածման վտանգը։

Պաղեստինցիների 66%-ը անապահովություն է զգում ջուր վերցնելիս, իսկ 35%-ը պարզապես չի կարողանում, որովհետև վնասված են ջրամատակարարաման համակարգերը։

Գազայի հատվածում 1 միլիոն մարդ ապրում է հակասանիտարական պայմաններում․ քաղաքացիների բնակավայրերից 10 մետր հեռավորությամբ բնապահպանական վտանգներ են՝ կոշտ թափոնների, կոյուղու և կեղտաջրերի տեսքով: