«3 օր առաջ Բերդ համայնքի Պառավաքարի ջրամբարում ձկների զանգվածային անկում է եղել։ Բերդ համայնքի բնակիչները կասկած են հայտնում, որ ձկները կարող էին սատկել Պառավաքարի ձեռնոցի գործարանից քիմիական արտանետումների հետևանքով։ Բերդ համայնքի բնակիչները հայտնում են, որ անցած տարվա աշնանը Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանից Տավուշ գետ նետված արտանետումների հետևանքով գետում ձկների զանգվածային անկում է եղել»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Զանգահարեցի Բերդի ձեռնոցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին։ Նա ասաց, որ իրենք արտադրության մեջ միայն բնական կաուչուկ են օգտագործում, վնասակար արտանետումներ չեն անում, խորհուրդ տվեց պարզել, թե Պառավաքարի ջրամբարում ձկների անկումը կապ ունի՞ այնտեղ պայթուցիկի օգտագործմամբ ձկնորսության հետ,։ Եզեկյանը սխալ համարեց մանկական հիվանդությունները կապել իրենց գործարանի գործունեության հետ, հայտնեց նաև, որ Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է ։ Մ․ Եզեկյանը շեշտեց այն կարևոր դերը,որ իրենց ձեռնարկությունը կատարում է Բերդի սահմանագոտում աշխատատեղեր ապահովելու համար։
Կարծում եմ, որ բնապապանական պետական տեսչությունը պետք է համալիր ուսումնասիրություններ, լաբորատոր հետազոտություններ նախաձեռնի, որոնց արդյունքով պարզի, թե Բերդ համայնքում գործող ձեռնոցի գործարանների արտանետումները վտանգավո՞ր են շրջակա միջավայրի, բնակիչների առողջության համար, թե՝ ոչ»։
