ՀՀ–ում տեղումները 2 օրով կդադարեն, օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մայիսի 18-ին կեսօրից հետո, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
«Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +20-22, գիշերը` +9-11 աստիճանի սահմաններում։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2025