Արտակարգ ու ողբերգական դեպք, հովիվ է հոսանքահարվել ու մաhացել, կենդանիներ են uատկել

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է, ով հովիվ  է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:

Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:

Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ: