ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՇՓՈԹՎԱԾԸ

Եվ այսպես, կայացավ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը: Ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Սա այն դեպքերից է, երբ չգիտես՝ նրա ներկա գտնվե՞լն էր լավ, թե՞ չներկայանալը: Հերթական անգամ շարքային հայը իրեն զգաց թույլ, տկար ու նվաստացած՝ տեսնելով «մեր» խեղճ  ու անճար ղեկավարի կեցվածքն ու կարգավիճակը՝ աշխարհի գերհզորների մոտ: Խնդիրն այն չէ, որ Հայաստանի փոքր երկիր է. մենք փոքր երկիր լինելով երբեք՝ ոչ սովետական Հայաստանի օրոք, ո՛չ էլ անկախ Հայաստանի նախկին նախագահների օրոք, այսքան արհամարհված ու խեղճ ներկայացուցչություն չենք ունեցել աշխարհի հզորների հետ հանդիպումների ժամանակ: Հայաստանին նման խեղճ ու անզոր վիճակին հասցրեց Փաշինյանը՝ իր ղեկավարման յոթ տարիներին:

    Ոչ պատահական պրոտոկոլային «կիքսեր»

Պաշտոնական Մոսկվան,  այնուամենայինիվ, արեց  դիվանագիտական ժեստեր՝ Փաշինյանին ցույց տալու համար իր տեղն ու դերը աշխարհում: Ամենախորհրդնշականը Պուտինի հետ պաշտոնական ձեռքսեղմումից հետո էր. Փաշինյանը ուզում էր բարձրանալ աստիճաններով, մինչդեռ նրա ճանապարհն այլ ուղղությամբ էր, որը ցույց տվեց ՌԴ նախագահը: Դիվանագիտական հարաբերություններում նման շփոթմունքներ, որպես կանոն չեն լինում, հյուրեըը նախապես իմանում են իրենց քայլերի հերթականաությունը…Դրանք լինում են միայն աշխարհաքաղաքական խաչմեուկներում շփոթված ու մոլորված «մեր» վարչապետի հետ: Միայն նա է ռուսական տեսախցիկների առջեւ պարբերաբար «սխալմեր» թույլ տալիս, որոնք էլ լայն տարածում են ստանում ռուսական լրատվամիջոցների կողմից:

Պետական հեռուստաընկերության ռուս լրագրողը, ուղիղ եթերում փոքրամարմին ու կարճահասակ Փաշինյանին «շփոթում է» հաղթանդամ ու  բարձրահասակ Ալիեւի հետ: Դժվար է սա հիմնավորել, թե լրագրողը սպասում էր, որ երկրների նախագահները այբբենական կարգով են ներս մտնելու, երբ նախապես բոլորը գիտեին, որ Ադրբեջանի նախագահը չի գալու Մոսկվա:

Պատահական չէր Փաշինյանին՝ Լուկաշենկոյի կողքին նստեցնելը. նրանք հեռավար կարգով իրար դեմ վաղուց են «պատերազմում», բադյկան հաճախ է ծաղրում Փաշինյանին:

Հանդիսավոր շքերթին Հայաստանի զորախմբի բացակայությունը նույնպես խոսեց մեր երկրի ներկայիս ցածր կարգավիճակի մասին՝ անկախ այն բանից՝ դա եղել է Փաշինյանի՞ ցանկությամբ, թե այդպես ցանկացել է Կրեմլը: Երկու տարբերակն էլ  մեր օգտին չեն: Մինչ Փաշինյանի վարչապետ դառնալը Հայաստանի բանակն ունեցել է տարածաշրջանում ներկայանալի  զորախմբեր, որնոք փառահեղորեն ներկայացվում էին տարբեր տոնական շքերթներին, միջոցառումներին: Ի՞նչ եղավ հիմա, Փաշինյա՞նը չցանկացավ մեր բանակի գոյության մասին հիշեցնելով կատաղեցնել իր վերադաս Ալիեւին, թե՞ Մոսկվան: սա դեռեւս պարզ չէ…

 «Դրեսս կոդի» զավեշտը

Փաշինյանն ու իր զուգընկերուհին այդպես էլ չսովորեցին պաշտոնյային, երկրի առաջին դեմքին վայել հագուկապով մարդամեջ դուրս գալ:  Նրանք չունե՞ն իմիջմեյքեր, որը իրենց սովորեցնի, որ պաշտոնական հանադիպումներին «ճղճղված» ջինսերով չեն գնում, Կաթողիկոսի հետ հանդիպմանը մարմնի «բարեմասնությունները»  չեն ցուցադրում, աշխարհի երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառմանը ադրբեջանցի՝ ձմերուկ վաճառողի «թասակով» չեն նստում: Նման հագուկապով այս զույգը, կարծես թե, նպատակ ունի նսեմացնելու հայի կերպարը եւ մեզ ներկայացնելու որպես  աշխարհաքաղաքական «մուրացկան»:

   Յոթ տարվա դավադրությունների արդյունքը

Փաշինյանը ամբողջ միջոցառման ժամանակ միայնակ էր. նրան, կարծես, չէին նկատում, չէին ճանաչում, ոմանք չէին էլ բարեւում: Երեկոյան խնջույքին նա ներկա չէր:  Հայաստանի ու նրա ղեկավարի հանդեպ նման արհամարհական վերաբերմունքը արդյունքն է վերջինիս՝ յոթ տարում վարած արտաքին քաղաքական վայրիվերումների: Այլեւս փաստ է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ իշխանության «թավշյա» զավթում սորոսա-անգոսաքսոնա-թուրքական ուժերի կողմից: Այդ տեխնոլոգաիների մասին բազմիցս խոսվել է, թե ինչպես հայաստանյան հասարակությանը գցեցին մոլորության մեջ եւ, մանիպուլացնելով դասակարգային պայքարի կարգախոսներով, հանեցին փողոց՝ Սերժին մերժելու եւ Նիկոլին բերելու: Նիկոլը եկավ սիրուն-սիրոն խոստումներով ու սկսեց Հայաստանի քանդումը ներսից եւ դրսից: Առաջին գործերից մեկը եղավ ռազմական  կառույցին՝ ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու քայլը՝ նրա ղեկավար Յուրի Խաչատուրովին քրեական հետապնդումների ենթարկելով….: Պաշտոնազրկվեցին ու քաղաքական հալածանքերի ենթարկվեցին այն պաշտոնյաները,  այն գործիչներն ու զինվորականները, որնց անունը ինչ-որ առումով առնըչվում էր Ռուսաստանի հետ: Գլխավոր թիրախում հայտնվեց ՌԴ նախագահի ընկեր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Փաշինյանենք արտաքին տարբեր  կենտրոններում ստորագրեցին հակառուսական տարբեր փաստաթղթերի տակ. վավերացրին Հռոմի ստատուտը, որը ենթադրում է, որ եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, ապա նրան կձերբակալեն եւ կահանձնեն ՀԱԱԳԱ-ի դատին:
Երիտիշխանականները յոթ տարի զբաղված են հակառուսական քարոզչությամբ: Սրան զուգահեռ՝ արեւմուտքի ու Թուրքիայի հետ քաղաքական սիլիբլիներով: Սրանք հագել-կապել ու գնում են Եվրոոպա՝ առանց հրավերի ու առանց նրանց համաձայնությունն ստանալու:

2020թ-ի պատեազմից հետո ավելի ուժեղացան հակառուսական հայտարարությունները. ՀՀ կառավարույան անդամներն իրենց գլխավորի հետ միասին սկսեցին կռվել ռուսական զորքերի , տաս տոկոս կրակող Իսկանդերի շողքի հետ: Ամեն ինչ տանում են այն ուղղությամբ, որ ռուսական ռազմաբազան լքի ՀՀ տարածքը, թե բա՝ մենք մեր զինվորներով մեզ կպաշտպանենք թուրքից էլ, ադրբեջանցուց էլ, ձեր մնալն իմաստ չունի:  Փաշինյանը միջազգային ատյաններում ՌԴ-ին ճանաչել է ագրեսոր երկիր ու հիմա անհասկանալի գլխարկն աչքերին քաշած գնացել-նստել է է «ագրեսորի» տանն ու չգիտի, իրեն ոնց պահի, որտեղից ուր քայլի, ում հետ շփվի, երբ  իրեն նկատող չկա, գրեթե չկա: Մոսկվա մեկնելուց առաջ նա մեկնել է Էստոնիա եւ, ըստ օդում կախված լուրերի, հանդիպել է Մուրի հետ…

Ի դեպ, Փաշինյանը նման արհամարհված վիճակում էր նաեւ, երբ ԱՄՆ-ում էր. նրան այնտեղ հաջողվեց միայն ձեռք բերել ոտքի վրա արված մի լուսանկար՝ երկրի փոխնախագահի հետ:

Նաիրա Վանյան