Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն Անկարայում կայանալիք հանդիպմանը․ Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է այն մասին, որ 3+3 ձևաչափով արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում․

«Թուրքիան հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ բոլոր տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն անմիջականորեն տարածաշրջանի երկրների կողմից, մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հարավային Կովկասի երկրների հետ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով։ «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները»,- ասել է Ֆիդանը: