ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման լայն թափով գործընթաց ենք մտել. ՆԳ նախարար

«ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման լայն թափով գործընթաց ենք մտել»։ Այս մասին Երեւանում Եվրոպայի օրվն նվիրված միջոցառման ժամանակ ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Վերջին տարիներին Հայաստան–ԵՄ համագործակցույունը բավականին բուռն փոփոխությունների է ենթարկվել՝ բառիս ամենադրական իմաստով։ Եվրամիությունը մեր կարեւորագույն գործընկերներից է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։ ներքին գործերի նախարարությունը եւ իմ պատրաստակամ առաջնորդությամբ մտել ենք ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շատ կարեւոր եւ լայն թափով գործընթաց։ Սա ՀՀ–ի համար չափազանց կարեւոր հանգրվան է լինելու՝ ավելի մերձենալու ԵՄ–ի հետ եւ ինտեգրվելու եվրոպական ընտանիք»,– ասել է նախարարը։