Բարկացնող է, որ Փաշինյանը չխոսեց Շուշիի ազատագրումից. Արտակ Բեգլարյան

«Գլխավոր անելիքը Հայաստանի ուժեղացումն է, այսինքն եթե կարճ ձևակերպենք, մենք պետք է ունենանք ամուր զարգացած Հայաստանի Հանրապետություն»: Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել ք Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է պետք անել որպեսզի իրատեսական լինի Արցախի ու Շուշիի վերաազատագրումը:

«Ամբողջ հայ ժողովուրդը պետք է ունենա  ազգային գաղափարախոսություն և ազգային էլիտա, իսկ դրա հիման վրա նաև արդյունավետ կառավարում։ Դրա հիման վրա, ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կարող ենք նաև վերադառնալ Արցախ»,–ասել է նա։

«Արդեն չեմ զարմանում, ի՞նչ ասեմ, բնականաբար խիստ բարկացնող է, բայց զարմանալու ոչինչ չկա»,-ասել է Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հաղթանակի 80-ամյակը, սակայն իր պաշտոնական ուղերձում որևէ անդրադարձ, ակնարկ չկա Շուշիի ազատագրման օրվա առնչությամբ:

«Ես վստահ եմ, որ Արցախ վերադարձը  հնարավոր է, ժամանակի հարց է, թե դա մի քանի տարուց է, թե տասնամյակներից հետո, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու այդ նպատակի հետևից գնանք», -ասել է Բեգլարյանը: