Մշակված միսը բարձրացնում է քաղցկեղի ութ տեսակների առաջացման վտանգը

Մշակված միսը` նրբերշիկները, բեկոնը, երշիկեղենը,  կարող են մեծացնել քաղցկեղի ութ տեսակների առաջացման վտանգը: Այս մասին El Español-ի հարցազրույցում ասել է ուռուցքաբան Անաում Մաքսուդը Հյուսթոնի մեթոդիստական ​​ինստիտուտից։

«Մշակված միսը պարունակում է նիտրոզամիններ, որոնք հզոր քաղցկեղածին նյութեր են: Դրանք կապված են թոքերի, գլխուղեղի, լյարդի, երիկամների, միզապարկի, ստամոքսի, քթի խոռոչների եւ աղիների քաղցկեղի հետ»,- ասել է Մաքսուդը:

Նրա խոսքով՝ հաստ աղիի քաղցկեղի կանխարգելման  կարեւոր քայլը բջջանյութի օգտագործման ավելացումն է: Որպես դիետայի օպտիմալ մոդել նա անվանել է միջերկրածովյան դիետան, որը հիմնված է բանջարեղենի, մրգերի, ամբողջահատիկ հացահատիկեղենի եւ օգտակար ճարպերի վրա:

Նշվել է, սակայն, որ առողջ սննդակարգը քաղցկեղի կանխարգելման միակ արդյունավետ միջոցը չէ։ Ըստ Մայո կլինիկայի ուռուցքաբան, բժիշկ Ամրիթ Սինգհի՝ հաստ աղիի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է նստակյաց կենսակերպով: Ռիսկերը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օրական առնվազն 30 րոպե տրամադրել ֆիզիկական ակտիվությանը։