Թմրամոլությունը վխտում է ոստիկանական համակարգում

Հայաստանում այս տարի 47 ոստիկան հեռացվել է համակարգից թմրանյութ օգտագործելու համար։ Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը նշել է, որ ոստիկանությունում այժմ ընթանում է ատեստավորման գործընթաց, որի պարտադիր պահանջներից մեկը թմրանյութերի թեստ հանձնելն է:
Այս ստուգումների արդյունքում են աշխատանքից ազատվել այդ 47 ոստիկանները։
Նախարարի խոսքով` վերջին 5 տարվա ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աճը միջինում կազմել է 46.6 տոկոս։