Եվրահանձնաժողովը կառաջարկի սահմանափակել Ռուսաստանից միջուկային մատակարարումների պայմանագրերը

Եվրահանձնաժողովը հունիսին կառաջարկի սահմանափակել Ռուսաստանից միջուկային նյութերի մատակարարման նոր պայմանագրերը։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

«Եվրահանձնաժողովը մտադիր է սահմանափակել նոր պայմանագրերը միջուկային նյութերի մատակարարման վերաբերյալ, որոնք Եվրատոմի մատակարարման գործակալությունն ստորագրել է ռուս մատակարարների հետ հունիսին՝ սկսած որոշակի ամսաթվից»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Լրագրողների խոսքով, հունիսին ԵՀ-ն նաև օրինագիծ կառաջարկի, որով երկրների համար նպատակներ կսահմանվեն ռուսական միջուկային վառելիքը փոխարինելու համար։