Բեռլինի «Բենդլերբլոկ» ռազմական համալիրի բակում տեղի է ունեցել Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցի հրաժեշտի արարողությունը։
Deutsche Welle-ն հաղորդել է, որ «Մեծ երեկոյի լուսաբաց» ավանդական հրաժեշտի արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Շոլցը կոչ է արել միասնության և ժողովրդավարական արժեքների պահպանման։ Նրա խոսքով՝ մայիսի 6-ին տեղի ունենալիք կառավարության փոփոխությունը «ժողովրդավարական նորմի դրսևորում է»։
Օլաֆ Շոլցը շեշտել է, որ իշխանության «քաղաքակիրթ, կոլեգիալ և արժանապատիվ» փոխանցումը, ինչպես դա տեղի է ունենում Գերմանիայում, «բոլորովին էլ անխուսափելի չէ»։ Ահա թե ինչու է այդքան կարևոր պաշտպանել «դեմոկրատների միջև քաղաքակիրթ շփումը», քանի որ այն «արժեքավոր է», նշել է հեռացող կանցլերը։
Շոլցը Ֆրիդրիխ Մերցին, ով պատրաստվում է ստանձնել կանցլերի պաշտոնը, մաղթել է «մեծ հաջողություններ, հաջողություն և թեթև ձեռք»։ Եզրափակելով իր խոսքը՝ Շոլցը նշեց. «Գերմանիային որպես դաշնային կանցլեր ծառայելը եղել և մնում է իմ կյանքի պատիվը»։
Բենդլերբլոկում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են մոտ 300 զինվորներ և սպաներ։ Հյուրերի թվում էին դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Միջոցառման ընթացքում Բունդեսվերի նվագախումբը ավանդաբար կատարեց հեռացող կանցլերի կողմից ընտրված երեք ստեղծագործություն։ Օլաֆ Շոլցը հրաժեշտի համար ընտրել է տարբեր դարաշրջանների դասականներ՝ The Beatles-ի «Իմ կյանքում» ստեղծագործությունը, Բախի կոնցերտներից մեկից մի հատված և Արետա Ֆրանկլինի «Հարգանք» երգը։
