Վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապը։
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։
«Վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը»,– ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է առայժմ զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից, մինչև կվերականգնվի ինտերնետային կապը։
