«Գալիք երկրշարժերը կանգնեցնել հնարավոր չէ».Էրդողան

Ապրիլի 23-ին Ստամբուլի ափերի մոտ, 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հետցնցումներ էին հաջոդել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է երկրում հաճակի դարձած երկրաշարժերի մասին։

«Երկրաշարժերը մեր երկրի իրականությունն են, և գալիք երկրաշարժերը կանգնեցնել հնարավոր չէ։ Սակայն կարելի է վերջ տալ կորուստներին և կառուցել ամուր կառույցներ։ Դրա համար մենք պետք է ըմբռնումով մոտենանք հարցին՝ հաշվի առնելով ամբողջական պատկերը։ Դարի աղետը, որն ազդեց 11 նահանգների վրա (2023 թվականի փետրվարին. խմբ.), մեզ ցույց տվեց, որ կարելի է կանխել աղետը», — ասել է Էրդողանը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից վերադառնալուց հետո։

Հիշեցնենք` ապրիլի 23-ին Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ, 6,2 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որին հաջորդել էին հետցնցումներ։ Բնական աղետի հետևանքով տուժել էր 236 մարդ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կոչ է արել պատրաստ լինել ավերիչ երկրաշարժի