Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ժնևում Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսին (խորհրդարան-խմբ․) հղումով։
Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրներն էլ իբրև թե հանդես են եկել «տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օրակարգով»։
