«Ադրբեջանում այլևս գործող «անկախ լրատվամիջոց» չկա»: Այս մասին ընդդիմադիր«Toplum TV»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժան Կավելիեն։
Քավելիերն ասաց, որ Ադրբեջանում անկախ լրագրությամբ զբաղվելը գրեթե անհնար է դարձել։ Նա հավելեց, որ ինչպես Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները լիակատար վերահսկողություն ունեն լրատվամիջոցների նկատմամբ։
«Ադրբեջանի մեդիա դաշտը գերիշխում են կառավարամետ մեդիա հոլդինգները, ինչպիսիք են Global Media Holding-ը, որը տիրապետում է Media.az-ի և Report.az-ի նման հարթակների, և դրանք ծառայում են որպես պետական քարոզչության հիմնական ուղիներ: 2014 թվականից ի վեր ընդունված օրենսդրությունը սահմանափակում է տեղական լրատվամիջոցների ֆինանսավորումը օտարերկրյա դոնորների կողմից, ինչը հանգեցնում է անկախ լրագրության խեղդմանը: Գործնականում այս տնտեսական սահմանափակումները գործում են որպես ազատ և քննադատական լրագրության ուղղակի արգելք», — նշել է Քավելիերը:
Քավալիերը որպես լրատվամիջոցների ազատության հիմնական սպառնալիքներ նշել է ռուսական քարոզչությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումները։
Թրամփի որոշումները չեղարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերի մեծ մասը, որը ֆինանսավորում է տրամադրում աշխարհի անկախ լրատվամիջոցներին։ Բացի այդ, լուծարվել է «Գլոբալ մեդիա գործակալությունը», որին են պատկանում «Ազատ Եվրոպա/Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանները, և կրճատվել է այդ լրատվամիջոցների ֆինանսավորումը։
