ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷՐ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Գյումրու ավագանու նիստին ՔՊ-ն Սարիկ Մինասյանի գլխավորությամբ ևս մասնակցեց նիստին։ Նիստից հետո Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց․

«Ինչպես ընկեր Ղուկասյանն է խիստ լինելու, դրանից ավել մենք ենք խիստ լինելու»։ Ուշագրավը, սակայն  այդ ընթացքում Վարդան Ղուկասյանի միջամտությունն էր։ Երբ լրագրողները հարցազրույց էին անում Մինասյանի հետ, Ղուկասյանն աշխատասենյակ էր բարձրանում, ի պաշտպանություն Մինասյանի`լրսգրողներին բացականչեց` շատ վրա չտաք, որին ի պատասխան Սարիկ Մինասյանն էլ ասաց «Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, էս 15 րոպե է ` բաց չեն թողնում»։

Հիշեցնենք, որ այսօր Գյումրու ավագանու նիստին ձևավորվեց համայնքային իշխանությունը, ընտրվեցին փոխքաղաքապետները և մշտական գործող հանձնաժողովների նախագահները։

«Հրապարակ օրաթերթ»