ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է բացատրություն պահանջել Ադրբեջանի ԱԳՆ-ից

 Ինչպես գրել ենք՝ Սումգայիթում, արցախյան  պատերազմի հետեւանքով մահացած ադրբեջանցիների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ , ադրբեջանական Fire Land Group-ի ղեկավար, նման միջոցառումների կազմակերպիչ, Ադրբեջանի գրողների միության անդամ Ջալալ Գուրբանովն  ասել է.«Այս նախագծերը կան և կլինեն հատուկ ձեր՝ նահատակների ժառանգների համար, քանի որ Խանքենդիում նախագահի կողմից բարձրացված մեր դրոշը բարձրացվելու է Զանգեզուրում, և մեր միջոցառումները շարունակվելու են այդ հողերում»։

Այս հայտարարությունը ակնհայտ սադրիչ եւ Ադրբեջանի շարունակական  զավթողական նկրտումները արտահայտող հայտարարություն է, որը ակնհայտ սպառնում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Ադրբեջանի նախագահը, ով մատ է թափ տալիս ՀՀ Սահմանադրության վրա, թե ՝ իբր, այն իր մեջ ներառում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահատնջերի միտումներ, թույլ է տալիս, որ իր ներկայությամբ այսպիսի բացարձակ սադրիչ հայտարարություն հնչի Հայաստանի հասցեին: Իհարկե, պարզ է, որ այս հայտարարությունը երկրի որդեգրած արտաքին քաղաքական ուղու արտահայոտությունն է: ՀՀ ԱԳՆ-ն պարտավոր է սրան կոշտ արձագանք տալ եւ բացատրություն պահանջել: