1991թ. ապրիլի 30-ին՝ ժամը 12-ին մոտ, Թաթուլ Կրպեյանը և Զարզանդ Դանիելյանը դուրս եկան բանակցությունների «Օղակ» գործողության ղեկավարների հետ՝ սպանդը դադարացնելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով:
Զարզանդի ուղեկցությամբ շարժվեցին դեպի 1-ին գիծ:
Չնայած խիստ հրամանին՝ չգալ իրենց հետևից, Արթուր Կարապետյանը, ավտոմատը ձեռքին, գնաց նրանց հետևից․․․
․․․ Մայիսի 2-ին՝ առավոտյան ժամը 11-ին, ուղղաթիռներով Երևան տեղափոխեցին 5 զոհվածների՝ Զ. Դանիելյանին, Ս. Աչիգյոզյանին, Թ. Կրպեյանին, Ա. Կարապետյանին, Վ.Նազարյանին և 3 ծանր վիրավորներին:
Գետաշենի 5 դիակները Երևան բերվելուց հետո ենթարկվեցին դատաբժշկական քննության, որից պարզ դարձավ, որ 5 հերոսները զոհվել են չբացահայտված հանգամանքներում բազմաթիվ հրազենային վիրավորումներից:
