Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ <<2024թ․նոյեմբերի 18-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ միստի ավարտին Տավուշի մարզի ուսումնական հաստատություններից մեկի ուսումնատեխնիկական բազայի ամրապնդման նպատակով մարզպետ Հայկ Ղալումյանին են հանձնել 1․500․000 ռուբլուն համարժեք դրամի և 5․800․000 դրամի վկայականներ։ Ինչպե՞ս են ծախսվել այդ գումարները,Տավուշի մարզի ո՞ր ուսումնական հաստատությունների ուսումնատեխնիկական բազաների ամրապնդմանն են տրվել>>։
Մարզպետարանից ապրիլի 25-ին պատասխանել են․ <<Հարցի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ նշված գումարը դեռևս չի օգտագործվել, քննարկվում է «ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ դպրոցի լաբորատորիայի սենյակի՝ լաբորատոր սարքավորումներ ձեռք բերելու համար>> ։ Անցած ավելի քան 5 ամսում մարզպետը չի ծախսել նվիրված փողերը։
Ոսկան Սարգսյան
