Ադրբեջանի նախագահ Ալիևն Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնի հավատարմագրերն ընդունելիս ասել է, թե անիրատեսական է համարում «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Փաշինյանի առաջարկը։
««Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը հավասարազոր են և չեն կարող տարանջատվել։ ՀՀ կառավարության առաջարկը՝ ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հետագա փուլերին, լիովին անիրատեսական է, նման նախադեպեր չկան։ Հայկական կողմը հաճախ է առաջարկներ հնչեցնում՝ նախապես իմանալով, որ դրանք չեն կարող ընդունվել»,- ասել է Ալիևը։
