Ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի և տարածաշրջանի հարատև խաղաղության․ ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։

«Չնայած անդառնալի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթահարել է։ Մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն ցավով, այլ նաև վճռականությամբ։

Հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել հանուն Հայաստանի և տարածաշրջանի հարատև խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,– X-ի իր միկրոբոլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարը: