Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Անոյանը, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը սոցիալական ցանցերում հրապարակումներ են արել Թուրքիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ` հարգելով անմեղ զոհերի հիշատակը։
Օրվա խորհրդով հրապարակումներ են արել նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
