ԱՄՆ իշխանությունները պահանջել են բաժանել Google ընկերությունը որոնման ոլորտում իր մենաշնորհի պատճառով: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:
Հաղորդվել է, որ որպես պահանջներից մեկը ԱՄՆ արդարադատության նախարարությունն առաջադրել է Chrome բրաուզերի վաճառքը: Գերատեսչության կարծիքով՝ այն առանցքային դիրք է զբաղեցնում Google-ի ծառայություններում ինտերնետ-օգտատերերին ներգրավելու հարցում։Նշվել է, որ այս գործով դատական լսումները կտևեն երեք շաբաթ:
Մեկնաբանելով ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությունները՝ Google-ում նշել են, որ օգտատերերն ինքնակամ ընտրում են ընկերության ծառայությունները դրանց որակի պատճառով: Կորպորացիայի ներկայացուցիչները հերքել են հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքները։