Սպիտակ տունը նշել է COVID-ի ծագման «իրական պատճառը»

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է՝ COVID-19 համաճարակի աղբյուրը չինական Ուհան լաբորատորիայից արտահոսքն է»: Այս մասին գրել է Սպիտակ տան կայքէջը։

Վիրուսն ունի կենսաբանական հատկություններ, որոնք «բնության մեջ չեն հանդիպում»․ COVID-19-ի բոլոր դեպքերը գալիս էին մեկ աղբյուրից, մինչդեռ նախորդ համաճարակներում կային մի քանի աղբյուրներ։

Ուհանում է գտնվում «Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան», որն աշխատում է «կենսաբանական անվտանգության ոչ պատշաճ  մակարդակով»։ Վուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակիցները COVID-ի ախտանիշներ են ունեցել 2019-ի աշնանը՝ մթերային շուկայում վիրուսի ի հայտ գալուց մի քանի ամիս առաջ։