«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չորեքշաբթի հայտնել է, որ կարգելի Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունել, եթե նա չհամաձայնի կառավարության պահանջներին, որոնք նրան արտաքին քաղաքական վերահսկողության կենթարկեն», — տեղեկացրել է AFP-ը:
ԱՄՆ նախագահը զայրացած է, որ լեգենդար համալսարանը, որը տվել է 162 Նոբելյան դափնեկիր, մերժել է ընդունելության, աշխատանքի ընդունման եւ քաղաքական հայացքների նկատմամբ վերահսկողության ենթարկվելու նրա խնդրանքը, հայտնել են լրատվամիջոցները։
«Եվ եթե Հարվարդը չկարողանա ցույց տալ, որ լիովին համապատասխանում է հաշվետվությունների պահանջներին, համալսարանը կկորցնի միջազգային ուսանողների ընդունելու իր արտոնությունը»,- նշվել է ներքին անվտանգության նախարարության հայտարարությունում:
