Եվրամիությունը պետք է օգնի Ուկրաինային կանխել ավերածությունները այլ ոչ թե վերականգնել այն․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է մեծացնի աջակցությունն Ուկրաինային: Միության երկրները կքննարկեն նոր վճարումների և Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է օգնի Ուկրաինային կանխել ավերածությունները, այլ ոչ թե օգնի վերականգնել այն։

Բորելը նաև անդրադրաձել է Իսրայելին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ում սուր տարաձայնություններ են ծագել Իսրայելին զենքի մատակարարումները դադարեցնելու հարցում։

ԵՄ երկրները ժամեր տևած քննարկումներից հետո համաձայնության են եկել Իսրայելին դատապարտող հայտարարության շուրջ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա հարձակման կապակցությամբ: