Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ Փաշինյան

«Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է: Սա իմ քաղաքական դիրքորոշումն է»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է տարանջատել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ՀՀ Սահմանադրության մասով Ադրբեջանի պահանջներից:

Այս համատեքստում Փաշինյանը նշել է, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, և, իր կարծիքով, դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում: