ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը ձեռնոց է նետում Դոնալդ Թրամփին. նա առաջարկել է 78-ամյա թեկնածուին՝ հրապարակել իր առողջական տվյալները: Սպիտակ տունը հրապարակել է բժշկական զեկույց, ըստ որի՝ Քամալա Հարիսը «գերազանց առողջ» է և պիտանի է նախագահի պաշտոնին: Նրա բժիշկ Ջոջուա Սիմոնսը իր զեկույցում ասել է.«Փոխնախագահ Հարիսը շարունակում է մնալ գերազանց առողջական վիճակում: Նա ունի ֆիզիկական և մտավոր ճկունություն, որն անհրաժեշտ է նախագահության պարտականությունները հաջողությամբ կատարելու համար»:
Թրամփի կողմից նույն քայլը չձեռնարկելը՝ առողջական տվյալները չհրապարակելը Հարիսը անվանել է «թափանցիկության պակասի հետագա օրինակ»:
«Ակնհայտ է, որ նրա թիմը, համենայն դեպս, չի ցանկանում, որ ամերիկացի ժողովուրդը տեսնի ամեն ինչ, թե ով է նա… և արդյոք նա իրականում պիտանի է արդյոք ԱՄՆ նախագահ լինելու գործը կատարելու համար», — ասել է նա:
