Զելենսկին փորձել է «քցել» Թրամփին․ Ռադայի պատգամավոր

«Ուկրաինայի կառավարության կողմից 113 մլն գրիվենի (2,7 մլն դոլար) հատկացումը խորհրդատուներին՝ ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի նախապատրաստման համար, գողություն է»: Այս մասին Telegram-ալիքում հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, գրել է Gazeta-ն։

Նա նշել է, որ Ուկրաինայի արդարադատության նախարարության և ԱԳՆ-ի կազմում կան միջազգային իրավական հարաբերությունների և պայմանագրերի վարչություններ, որոնց պարտականությունների մեջ է մտնում նման փաստաթղթերի պատրաստումը:

«Այսինքն՝ առկա է իրավաբանների միջոցով պետական միջոցների հափշտակման սխեմա, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ բանակցությունները ձգձգելու գործիք։ Զելենսկին կրկին փորձում է «քցել» Թրամփին և ևս մի քանի միլիոն դոլար վաստակել», — ասված է հաղորդագրության մեջ: