Մարտուն Գրիգորյանի երեկվա հայտարարությունը տարածվելուց հետո ՔՊ-անոցը խառնվեց իրար. մեկ րոպեում մի քանի «ստատուս» արագությամբ իշխանական ուսապարկերն սկսեցին ֆեյսբուքյան լալահառաչ գրառումներ կատարել՝ հիշատակելով «թալանչի, մարդասպան» նախկինների «մեղքերի» մասին:: Ոմանց գրառումները նման էին գույժի, որ էսա՝ ուր որ է՝ Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը խանչալներն ու իսկանդերները վերցնելու են ու սկսեն մորթել, խփել գյումրեցիներին, վերջում էլ՝ իրար: Ընդդիմադիր ճակատի միավորման ճգնաժամի հաղթահարումը իշխանականները համարեցին առուծախ:
Ամենազավեշտալին Փաշինյանի մամուլի խոսնակ եւ Գյումրիում ՔՊ-ական շարժերի կոորդինացնող պատասխանատու Նազելի Բաղդասարյանի գրառումն էր. «Ե՛վ Գյումրու, ե՛վ գյումրեցիների համար եք պատասխանատու։
Ամենազավեշտալին Փաշինյանի մամուլի խոսնակ եւ Գյումրիում ՔՊ-ական շարժերի կոորդինացնող պատասխանատու Նազելի Բաղդասարյանի գրառումն էր. «Ե՛վ Գյումրու, ե՛վ գյումրեցիների համար եք պատասխանատու։
Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։
Իսկ եղավ այն, ինչի մասին ասում էինք։ Գյումրու ճակատագիրն այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին….»։
Գյումրեցու մազերի թվաքանակին լավատեղյակ տիկնոջ գրառումը կարդալիս պավորություն է ստեղծվում, թե կարդում ես այս իշխանության հետ որեւէ կապ չունեցող մարդու գրառում: Իսկ այս իշխանությունը, ինչպես գիտենք, հասարակության մեջ վաղուց արժանացել է մահաբերների եւ աղետաբերների «տիտղոսի»: Նազելի Բաղդասարյանի քաղաքական թիմի պաշտոնավարաման տարբեր փուլերում քանի՞ մարդ է պակասել հայերից, մեր գենոֆոնդից, թիվը դժվար է ասել, անգամ՝ պլյուս-մինուսով.
— Փնթի ու անկազմակերպ, եթե չասենք՝ դավաճանված պատերազմի հետեւանքով մոտ հինգ հազար զոհ…

— Արցախի հայաթափման, բռնի տեղահամնա ու փաշինայանախմբի՝ մատը-մատին չտալու հետեւանքով ունեցած զոհեր…

— Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթրակված եւ անօգնական մնացած հղի ՍոՆա Մնացականյան…

— Զինվորական կացարանում այրված զինվորներ…

— Կորոնավիրուսի համավարակի ժամանակ պինցետով ու օղիով անարդյունավետ աշխատանքի հետեւանքով տարածաշրջանում ամենաշատ մահեր արձանագրած կառավարություն…

— Դիահերձարանում զինվորների դիերը պարկերով փաթաթած ու անփութրեն իրար վրա լցրած անպատասխանատու «պատասխանատուներ»…
Այս շարքը կարելի է շարունակել…
Այսքանից հետո այս իշխանության «դեմքերից» մեկը եկել ու գյումրեցիների մազերի հաշվարկն է անում ու սպառնում: Ամո՛թ ունեցեք եւ լռե՛ք…
Նաիրա Վանյան
