ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինայի հարցում արագ համաձայնության հասնելու ձախողումը․․․

ԱՄՆ իշխանությունները չեն բացառում, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնություն ձեռք չի բերվի։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին քննարկել են այդ հնարավորությունը։

«Նրանք նոր ծրագրեր են մշակում՝ ճնշում գործադրելու ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի վրա»,- ասված է հրատարակության մեջ։

Ավելի վաղ՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել էր, որ Թրամփը դժգոհ է Ռուսաստանի և Ուկրաինայի հայտարարություններից։