Նախաձեռնվել է քրեական վարույթ

Hraparak.am-ը գրում է.«Դատախազությունից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք` հոդվածը վերաբերում է հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու խնդիրներին:

Գյումրիի արտահերթ ընտրություններից առաջ` քարոզարշավի ընթացքում, ձայնագրություն էր տարածվել «Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի վերաբերյալ, որտեղ, ըստ այդ ձայնագրության՝ Ղուկասյանը հայհոյում էր և սպառնում քաղաքացիներին, թե իբր պատասխան են տալու իր ընտրվելուց հետո:

Ավելի վաղ, դատախազությունը հայտարարել էր, որ ուսումնասիրում է տարածված ձայնագրությունը»: