ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՔՎԵԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱՄԱԲԱԶԱՅԻ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՕԳՏԻՆ

Կիրակի օրը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունները ունեին ոչ միայն տեղական եւ քաղաքային նշանակություն, այլեւ՝ Հայաստանի թե՛  ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կարեւորություն: Իհարկե, գյումրեցիների քվեն այս պահին ուղղակիորեն կապ չունի կառավարության որդեգրած արտաքին քաղաքականության հետ, սակայն կարեւոր մեսիջ էին՝ ուղղված փաշինյանական իշխանությանը:
Ինչպես գիտենք, ընտրություններին մասնակցում էր նաեւ «Եվրոդաշինք» կուսակցությունների դաշինքը, որը ինչպես անունն է հուշում, եվրոպական կողմնորոշում ունեցող միավորում է: Դրա կազմում ընդգրկված էին «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» եւ «Հանուն հանրապետության» կուսակցությունները։ Լեւոն Բարսեղյանը, ի թիվս քաղաքային խնդիրների, խոստանում էր լուծել նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետ կապված «ռիսկերի չեզոքացման» հարցը: Հարկ է նշել, որ Բարսեղյանը ժամանակին բավականին մեծ հեղինակություն ու վարկանիշ ուներ Գյումրիում. մեծամասնական կարգով ընտրվել է Գյումրու ավագանու անդամ: Հասարակական- քաղաքական ակտիվիստ է, որը միշտ հանդես է եկել ընդդիմադիր  դիրքերից թե՛ քաղաքաշին իշխանություններին, թե՛ ՀՀ նախորդ իշխանություններին: Փաշինյանի օրոք, սակայն,  մոռացավ իր ընդդիմադիր կերպարը: Նա աչքի է ընկել ընդգծված հակառուսական քարոզչությամբ: 2018-ի իշխանափոխությունից, հատկապես 2020թ-ի արցախակործան պատերազմից հետո, շատ բացահայտումներ եղան Սորոսի գրասենյակներից ֆինասավորված անձանց ու կառույցների մասին: Դրանց մեջ առաջատարներից է Լեւոն Բարսեղյանը: Սորոսի գրասենյակից  մեծ գումարներով ֆինանսավորվելը չի հերքել ինքը՝ Բարսեղյանը: Իսկ այդ գումարների դիմաց սորոսականները, ովքեր իրենց տալիս էին «եվրոպամետ» փաթեթավորումը, Հայաստանում երկար տարիներ իրականացնում  էին հակառուսական քարոզչություն: Գյումրեցի սորոսականների քարոզչության թիրախում ռուսական ռազմաբազան էր: Այդ հակաքարոզչությունը մեծ թափ հավաքեց 2015-ին Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո: Այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ ռազմաբազան «Եվրոդաշինքի»՝ սորոսականների քարոզչության թիրախում էր:

Ի հակադրություն «եվրոպամետ» ուժերի, ընտրություններին մասնակցող մյուս ընդդիմադիր ուժերը հանդես էին գալիս ռուսական ռազմաբազայի՝ Գյումրիում գտնվելու կարեւորության տեսանկյունից: Հատկապես, ընդդիմադիրներից ամենաշատ քվե ստացած Վարդան Ղուկասյանը ավելի ընդգծված ու հստակ էր խոսում Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման եւ ամրապնդման օգտին, ներկայացնելով, թե ինչ կլինի Գյումրիի, եւ, առհասարակ, Հայաստանի հետ,  եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի այստեղից: «Տաս հազար զինված թուրքերը քայլելով կմտնեն Գյումրի եւ ամբողջ Հայաստանը կդարձնեն Սիրիա».-ասում է Վարդան Ղուկասյանը: Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման դիրքորոշումով էին հանդես գալիս նաեւ ընդդիմադիր մյուս երեք ուժերը, որոնք ստացել են ամենաշատ քվեն: Ստացում է, որ  քվեարկությանը մասնակցած գյումրեցիների ավելի քան 51 տոկոսը կողմանկից է, որ ռուսական ռազմաբազան մնա Գյումրիում: Այլեւս կարող ենք ասել, որ սորոսականների, ավելի հստակ՝ Լեւոն Բարսեղանի հակառուսականան քարոզչությունը անընդունելի ու սպառված է: Նրանց կողմ է քվեարկել ընտրությանը մասնակցած 47433-ից ընդամենը 2111 ընտրող…

Նաիրա Վանյան