Այն, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին որոշել է

 Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը գրել է.«Այն, որ ՔՊ֊ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու, դա արդեն գյումրեցին չնայած անասելի ճնշումներին և ապօրինություններին որոշել է, իսկ որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին:
Վարդան Ղուկասյան»