Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր այսօրվա ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրապարակել խաղաղության պայմանագրի բանակցված տեքստըը եւ Արցախի բանակցային փաստաթղթերը:
«Հրապարակի՞ր այդ պայմանագիրը, ստախո΄ս, եւ երկրորդ՝ հրապարակի΄ր Արցախի բանակցային փաստաթղերը, որոնք մինչեւ 2018 թվականը գոյություն են ունեցե, հրապարակի΄ր, եթե իրապես մարդ ես, ճշմարտախոս ես: Խոստացել էիր հայտարարությամբ հանդես գալ,վախեցար, որովհետեւ վախենում ես, որովհետեւ գիտես ինչ սատանայական գործարք ես կնքել, նույնիսկ մարդիկ ասում են, որ ոչ միայն պատրաստ ես ստորագրել, այլ նաեւ ստորագրել ես»,-ասել է նա:
Նա նաեւ ասաց, որ երկրի ղեկավարի վարքը խորհրդարանում խնդրահարույց է ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ արտաքին հարաբերություններում՝ ՀՀ շփումների ընթացքում:
«Անցած շաբաթ, դուք բոլորդ տեսաք խորհրդարանական հիստերիան, ստախոսի՝ իրեն զսպել չկարողանալը՝ գուցե, քիմիական ինչ-որ բաների բացակայության պատճառով, միգուցե, մեզ ուղերձ հղելու պատճառով, կամ՝ միգուցե, տերերին ցույց տալու համար, թե ինչքան նվիրված է ինքը նրանց։
Այդ ստախոսը խորհրդարանի ամբիոնից իրեն պատառոտում էր ամենավատ ձևով, ամենափողոցային, ամենագռեհիկ կերպով, ցինիզմով և սա մեր ամոթն է: Մի պահ պատկերացրեք, ժողովուրդ, որ մեզ դիտում են մեր բարեկամները, մեր թշնամիները աշխարհում, մեծ պետությունների ներկայացուցիչները, հետեւում են, ի վերջո դիտում են, հետո հանդիպում է տարբեր երկրների ղեկավարներին, դուք պատկերրացնում եք այդ հանդիպումները, պատկերացնում եք՝ այդ մարդիկ ինչ աչքով են նայելու, որքան էլ ժպտան», — ասել է նա։
