Գյուրմրիից շարունակվում են ահազանգերը՝ կապված իշխանության կողմից հնչող սպառնալիքների հետ: Բնակիչներից մեկն ասում է.«Երեկ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում 58 թաղամասում: Թաղամասի բոլոր չորս դպրոցների, չորս մանկապարտեզների, բուժհաստաատությունների աշխատողների ստպողաբար բերել էին հանդիպման: Շղթայաձեւ հրահանգները մարզպետարանից եկել են մինչեւ քաղաքապետարան, մինչեւ տարբեր հաստատաությունների տնօրեններովքեր էլ շարքային աշխատողներին են սպառնացել, որ եթե չգան Սարիկի հետ հանդիպման եւ նրանչընտրեն ապա կզրկվեն աշխատանքից: Ամբողջ եկեղեցու տարածքը բլոկադայի նման փակվել էր, այնքան շատ մարդ էր եկել: ԲԱյց բոլորը դժկամությամբ էին եկել, կանգնած տեղերում անգամ դժգոհություններ էին արտահայտում: Քանի որ բնակիչների մեծ մասը զուրկ է իրավագիտակցությունից, վախենում են, որ կարող են բացահայտվել, որ իրենց ընտրությունը կբացահայտվի»:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ փաշինյանն էր ԱԺ ամբիոնից սպառնում.«Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին Իշխանությունն ակնհայտորեն, տեսնելով բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին, ամենաարագը այնտեղ է։ Ես երաշխավորում եմ, որ և գյումրեցիները և փարաքարցիները ազատորեն իրենց կամքը արտահայտելու հնարավորություն կունենան։ Մեր դիրքորոշումն է․ ժողովուրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»։ Փաստորեն, Փաշինյանը հրապարակավ սպառում է քաղաքացու իրավունքները ենթարդյալ ոտնահարողներին, մինչդեռ հենց իր թիմն է ոտնահարում ընտրողի իրավունքները:
