Անգլիական աճուրդի տանը մարդկային գանգեր են աճուրդի հանվել

Անգլիայում աճուրդների տունը վաճառքից հանել է մարդկային մնացորդները, այդ թվում նագա ցեղի նախնիների գանգերը։

Swan աճուրդների տունը Թետսվորթ քաղաքում (Օքսֆորդշիրի կոմսություն) վաճառքից հանել է ավելի քան եկու տասնյակ լոտեր «Հետաքրքիր հավաքորդների իսպառ վաճառք» անվանմամբ աճուրդներից, այդ թվում 18-րդ դարի հատուկ կերպով չորացված փոքրացված գլուխ, որը, ինչպես սպասվում էր, արժենալու էր 20 000-25 000 ֆունտ սթեռլինգ (26 000-33 000 դոլար) եւ նախկինում պատկանել է Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆներին։ Վաճառքից հանված այլ լոտերի շարքում Սողոմոնյան կղզիների բնիկների նախնու գանգն է, Բենինի ֆոն ցեղի եւ Կոնգոյի նախնիների գանգերը։

Ռիոն նամակով դիմել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նրան խնդրելով միջամտել, «որպեսզի երաշխավորվի, որ մեր ժողովրդի մարդկային մնացորդների աճուրդը կդադարեցվի»։ Իր նամակում Ռիոն տեղեկացրել է, որ աճուրդի մասին իրեն տեղեկացրել է Նագայի հաշտեցման համաժողովը (FNR), կազմակերպությունների միավորում, որոնք աշխատում են նագա ցեղի տարբեր քաղաքական խմբերի հաշտեցման ուղղությամբ, որոնք վերջին տասնամյակներում զինված պայքար են մղել Հնդկաստանից անկախանալու համար։  Ռիոյին հասցեագրած նամակում կազմակերպությունը հայտնել է, որ «դատապարտում է այդ անմարդկային եւ դաժան գործելակերպը, երբ բնիկ ժողովուրդների նախնիների մարդկային մնացորդները դառնում են հավաքածուների առարկա»։

«Նման աճուրդները շարունակում են գաղութային բռնության քաղաքականությունը նագա ժողովրդի հանդեպ»,- ավելացրել է կազմակերպությունը։

Նախատեսվող վաճառքի քննադատությամբ հանդես է եկել նաեւ Փիտ Ռիվերսի թանգարանի, որը մտնում է Օքսֆորդի համալսարանի կազմի մեջ, տնօրեն Լաուրա Վան Բրոեհովենը։

news.am