«Ուկրաինան հակամարտության խաղաղ կարգավորման ձգտման մասին խոսակցությունների հետ միաժամանակ մեծացնում է Ռուսաստանի տարածքների գնդակոծությունը՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական անձանց»։ Այս մասին Ria Novosti-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցել է Gazeta-ն։
«Խաղաղ կարգավորման ձգտման մասին խոսակցությունների ֆոնին Կիևը երկրորդ շաբաթն անընդմեջ արձանագրում է ռուսական տարածքներում քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունների թվի աճ», — ընդգծել է նա:
