Գերմանիայում առաջարկել են զինաթափել Ռուսաստանին

Գերմանիայի նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել Ռուսաստանին զինաթափման միջոցներ առաջարկել՝ ամերիկյան միջին հեռահարության հրթիռների քանակը կրճատելու դիմաց: Այս մասին նա հայտարարել է Rheinische Post թերթին։

«Եվ ես կցանկանայի նաև տեսնել զինաթափման զուգահեռ առաջարկ Ռուսաստանի համար, ինչպես 1980-ականներին.։ Եթե Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր արդեն տեղակայված միջին հեռահարության հրթիռները, ապա դրա դիմաց մենք կարող ենք հրաժարվել դրանց տեղակայումից», — կոչ է արել նախկին նախարարը:

Գաբրիելը նաև ընդգծել է, որ ամերիկյան այս տեսակի սպառազինության պահպանումը Գերմանիային դարձնում է «թիրախ»՝ մատնանշելով զինաթափման հնարավորությունը: