Զելենսկին անվտանգության երաշխիքների դիմաց պատրաստ է հրադադարի

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստ է հրադադարի:  Ինչի դիմաց նա պահանջում է «անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, ինչպես որ ամերիկացիները տվել են Ճապոնիային, Հարավային Կորեային և Ֆիլիպիններին»։
Բացի այդ, Հռոմից, Փարիզից և Բեռլինից՝ եվրոպական մայրաքաղաքներից, որոնք Զելենսկին կայցելի այսօր և վաղը, նա հույս ունի երաշխիքներ ստանալ, որ Ուկրաինան շուտով կմիանա Եվրամիությանը։

Մասնավորապես, Զելենսկին մտադիր է Իտալիայում հանդիպել Հռոմի պապի, ինչպես նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

«Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք իրական հնարավորություն ունենք իրավիճակը տանելու դեպի խաղաղություն և հաստատուն կայունություն։ Ռազմաճակատում տիրող իրավիճակը հնարավորություն է տալիս վճռական գործողությունների՝ պատերազմն ավարտելու համար ոչ ուշ, քան 2025 թվականը»-գրել է նա: