ԳՅՈՒՄՐԻԻ «ՇԻՐԱԿ» ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԻՑ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

2020-ի ողբերգական պատերազմից հետո Հայաստանի որեւէ քաղաք կամ բնակավայր այցելելիս շտապում ենք տեսնել ոչ թե այդտեղի տեսարժան, պատմամշակութային վայրերը, այլ  հոգու պարտք  ենք համարում այցելել  գերեզմանատուն, որտեղ հանգչում են պատերազմի արծիվները:

Գյումրին էլ ունի իր «Եռաբլուրը», որտեղ ամփոփված են արցախյան առաջին եւ  երկրորդ պատերազմների նահատակ տղաները: Այստեղ թարմ շիրիմների շարքի մի ծայրից մյուս ծայրը չի երերում: Շիրմաքարերը ուղիղ գծով շարված են՝ ինչպես առաջին երդմնակալության՝ «պրիսյագի» ժամանակ, բայց… անշարժ ու քարացած: Այդ քար արձանների յուրաքանչյուրի նկարի հայացքն այնքա՜ն խոսուն է, այնքա՜ն կենդանի…Տղաները հարցեր ունեն մեզ…շա՜տ հարցեր…եւ ամենագլխավոր հարցը՝ «ԻՆչու՞»…Հարցի պատասխանը չունենալով, մնում է գլխիկոր թաքցնել հայացդ նրանց հայացքից: Մինչդեռ մայրերը հարցերն ուղղում են բարձրաձայն… Ռուզաննա Աթոյանը, ով  կորցրել է իր միակին՝ Արթուր Աթոյանին,  հարցեր ունի, իսկ այդ հարցերն ունեն հասցեատեր՝ Փաշինյանը…

Մանրամասները՝ տեսանյութում…