Հրդեհ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը ժամանակավորապես կփակվի էլեկտրաենթակայանում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է մամուլի ծառայությունը X-ում:

«Հիթրոուում օդանավակայանը սնուցող էլեկտրաենթակայանում բռնկված հրդեհի պատճառով էլեկտրաէներգիայի զգալի անջատում է նկատվում», — ասված

է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այն փակ է լինելու ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:

Sky News հեռուստաալիքն ընդգծում է, որ «օդանավակայանն աշխարհում ամենածանրաբեռնվածներից մեկն է, և վերջինիս ամբողջական փակումը կազդի ամբողջ աշխարհում ավիաընկերությունների գործունեության վրա», — գրել է պարբերականը։